▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Ուժեղ Հայաստան»-ին միանալուց հետո քրգործ են վերակենդանացրել իմ նկատմամբ․ որպես մեղադրյալ են ներգրավել»․ Մամիկոն Ասլանյան

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով մամուլում արծածավող տեղեկությանը, ոստ որի՝ իր նկատմամբ նոր վարույթ են հարուցել, մասնավորապես հայտնում է․ «Քրեական գործը քննվում է 2022թ-ից։ Այդ գործն իմ մասին չէ, բայց 2026-ին, երբ ես հայտարարել եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու մասին՝ այդ գործը վերակենդանացվել և քննչական մարմիններն ինձ որպես մեղադրյալ են ներգրավել։ Ինձ կանչել, տեղեկացրել են, բնականաբար, ես ցուցմունք չեմ տվել և իմ նկատմամաբ կիրառվել է բացակայելու արգելք ու գրավ, և ես շարունակել եմ իմ սովորական, քաղաքական աշխատանքային գործունեությունս, մինչև իմացանք, որ գործն ուղարկվել է դատարան։ Այդ գործն իմ կալանավորական գործից հատուկ առանձնացված գործ է, որպես պահեստային տարբերակ իմ վրա հավելյալ ճնշում գործադրելու համար, որպեսզի ինձ զերծ պահեն քաղաքական ակտիվությունից, որը հանարվոր չէ։ Գործի մանարամասներին ինքս էլ չեմ տիրապետում»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее