▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ուժեղ Հայաստան»-ի մեծ հանրահավաքը Հանրապետության հրապարակում

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Հանրապետության հրապարակում ժամը 19։00-ին մեկնարկում  է «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը։ Կուսակցության անդամներն ու նրանց աջակիցները Մերգելյան ինստիտուտին հարակից տարածքից քայլերթով շարժվել են են դեպի Հանրապետության հրապարակ՝ քաղաքացիներին կոչ անելով մասնակցել հանրահավաքին։

***

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը պատրաստ է եղել ճնշումների, քաղաքական հետապնդումների, մտնելով պայքարի մեջ՝ գիտակցել է, որ այն հեշտ չի լինելու, սակայն այս ամենը արվել է և արվում է՝  ժողովրդի համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Մինչև վերջ գնալու ենք, սա մեր հայրենիքի, մեր ժողովրդի համար է, մեր ժողովրդի անգամ այն հատվածի համար է, որը դեռ չի գիտակցել, բայց շատ արագ կգիտակցի, թե մենք ինչից հեռու պահեցինք Հայաստանը»,- ասաց Կարապետյանը։

Նա նշեց նաև՝ մի քանի օր է մնացել մինչև հաղթական ավարտ։

***

Մտավախություններ չունենք, մենք գնում ենք առաջ, գնում ենք դեպի հաղթանակ, լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի նախկին քաղաքապետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Մամիկոն Ասլանյանը՝ պատասխանելով հարցին, թե մտավախություն չունեն, որ ընտրություններից հետո ընդդիմադիրները հայտնվելու են բանտերում, ինչպես այդ մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարություններից նոր չի անում, նա այդ հայտարարություններից ոչ միայն արել է, այլ նաև՝ կիրառել, այդ թվում՝ իմ նկատմամբ։ Ուստի, դա ամենալավ մեթոդը չի այս փոփոխությունների ալիքը կասեցնելու։ Հետևաբար՝ մտավախություններ չունենք, մտավախություններով, կասկածներով պայքարի մեջ մտնել չի կարելի։ Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի»,-ասաց Մամիկոն Ասլանյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее