Ոստիկանության Պահպանության միավորման Նոր Նորքի բաժնի Պահպանության բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արա Շահնազարյանը, իրեն զգալով ձուկը ջրում, արհամարհում է օրենքը և «Լեքսուս» մակնիշի՝ 01 SQ 001 համարանիշի ավտոմեքենայով կարող է երթևեկել հանդիպակաց երթևեկելի գոտիով:
shamshyan.com-ն է գրում այս մասին. երեկ՝ մարտի 6-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարներ է արել, թե ինչպես է Ոստիկանության գնդապետ Ա. Շահնազարյանը խախտում երթևեկության կանոնները, իսկ նշված «Լեքսուս»-ը հաշվառված է գնդապետի անունով:
Ըստ ֆոտոլրագրողի՝ օրինախախտ գնդապետ Ա. Շահնազարյանը նախկինում Ճանապարհային Ոստիկանությունում պատասխանատու պաշտոններ է վարել և, վա՛յ մեզ, որ նա պետք է հսկողություն իրականացներ օրինախախտ վարորդների նկատմամբ: