shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ հունիսի 25-ին, քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն և հայտնել, որ Քաղսի գյուղում գտնվող կիսակառույց շենքի կաթսայատանը տղամարդու դի կա:
Ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը նշված շինության մեջ գտնվող կիսակառույց կաթսայատանը հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 29-ամյա Հ. Զ.-ի դին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս իր կողմից վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով եկել է նշված հատված, և երբ վերջացել է ավտոմեքենայի բենզինը զանգահարել և իր բարեկամին խնդրել է, որ ավտոմեքենայի համար բենզին բերի:
Բարեկամն էլ գալով նշված վայր՝ նշված տարածքի պահակի հետ հայտնաբերել է դին՝ կախված:
Մանրամասներն` այստեղ