▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները հայտնաբերել են Վարդան Ղուկասյանի տարածած աղմկահարույց կադրերի գլխավոր հերոսին

Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի ծառայողները այսօր՝ նոյեմբերի 21-ին, հայտնաբերել են ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանի կողմից իր թելեգրամյան ալիքում առավոտյան տեղադրված տեսանյութի գլխավոր հերոսին։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ տեսանյութն իրական է, փաստերը համապատասխանում են իրականությանը և նշված արարքը կատարելու համար Էրեբունու ոստիկանները Էրեբունու վարչական տարածքում հայտնաբերել են Երևանի բնակիչ 18-ամյա Մ. Ա.-ին և տեղափոխել ոստիկանության Էրեբունու բաժին։ Պարզվել է նաև, որ նոյեմբերի 19-ին Էրեբունի վարչական շրջանում գտնվող դպրոցներից մեկի բակում նա կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր ծանոթ՝ Երևանի բնակիչ 17-ամյա աղջկա հետ, որի ժամանակ մի քանի անգամ հարվածներ է հասցրել նրա դեմքին, նրա հասցեին հնչեցրել ինքնասիրությունը նվաստացնող հայհոյանքներ, այդ կերպ Մ. Ա.-ն 17-ամյա այդ աղջկան պատճառել է հոգեկան ուժեղ տառապանք և ֆիզիկական ուժեղ ցավ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Ա-ն ոստիկանության Էրեբունու բաժնում նախապատրաստված նյութերով ներկայացել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее