Ոստիկանության ծառայողները ստացված օպերատիվ-հետախուզական տվյալներն իրացնելիս՝ Ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել Երեւան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 45-ամյա Բաբկեն Կարապետյանին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վերջինս կասկածվում է օգոստոսի 29-ին իրենց շենքի բակում եղբայրներ՝ 35-ամյա Արթուր եւ 33-ամյա Արսեն Պողոսյաններին իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ: Կարապետյանը ձերբակալվել է:
Հիշեցնենք, նախօրեին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 00:40-ի սահմաններում Աստղիկ բժշկական կենտրոնից Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ որովայնի շրջանի կտրած վերք ախտորոշմամբ իրենց մոտ էին տեղափոխվել 2 քաղաքացի: Ոստիկանները պարզել էին, որ վիրավորներն են Երեւան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչներ, 35-ամյա Արթուր Պողոսյանը եւ 33-ամյա Արսեն Պողոսյանը:
Վերջիններս ոստիկաններին հայտնել էին, որ մարմնական վնասվածքները ստացել են Անդրանիկի փողոցի 127 շենքի բակում՝ իրենց անծանոթ անձանց կողմից:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ նրանք ի վիճակի չեն կատարվածի մասին տեղեկություններ հայտնել:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում