shamshyan.com-ը գրում է, որ՝ հունիսի 8-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ Խաչիկ Նավասարդյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի Բագրատունյանց 25/27 շենքի բնակիչ 45-ամյա Սամվել Դարբինյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ՝ հունիսի 7-ին, առանձնակի դաժանությամբ իր մորը՝ 65-ամյա Ալվինա Դարբինյանին սպանելու մեջ:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին, դաժան ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց 25/27 շենքի բնակարաններից մեկում մահացած կին կա: Ըստ տեղեկությունների, կնոջ մարմնի վրա կան հարվածի մի քանի հետքեր, ինչից իրավապահները ենթադրում են, որ կինը ծեծի է ենթարկվել:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում: