▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանը պաշտոնեական կեղծիք է կատարել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ պարզվել է, որ Մ. Բաղդասարյանը, իր տան մոտակայքում ավտոմեքենայով հետընթաց կատարելիս, վրաերթի է ենթարկել տատին` ութսուներեքամյա Էմմա Խլխաթյանին, ով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում գիտակցության չգալով`  մահացել է: Նույն օրը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Հովհաննես Ալեքսանյանն այցելել է բժշկական կենտրոն` համապատասխան արձանագրություն կազմելու նպատակով: Ոստիկանության աշխատակիցն իր ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու պատրանք ստեղծելու և ստացած հանձնարարության ընթացքն արագ լուծելու անձնական դրդումներով կազմել է կեղծ տեղեկություններ պարունակող երկու արձանագրություն: Այսպես, չնայած Է. Խլխաթյանի անգիտակից վիճակին` ոստիկանը նրա անունից վերցված բացատրության մեջ կեղծ տեղեկություն է ներառել այն մասին, թե, իբր, տարեց կինը վատ ինքնազգացողության պատճառով ընկել է տան բակում, այսինքն` մարմնական վնասվածքներ ստացել է ոչ թե ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելու, այլ վայր ընկնելու հետևանքով: Ոստիկանը նաև կազմել է ևս մեկ` կրիմինալ դեպքերի մատյանը զննելու մասին պաշտոնական արձանագրություն, որում ակնհայտ կեղծ տեղեկություններ է շարադրել դրա կազմման ժամանակահատվածի վերաբերյալ:

Այսպիսով, պաշտոնեական կեղծիք կատարելու համար Հ. Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,  քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее