Այսօր՝ մարտի 1-ի գիշերը միջադեպ է տեղի ունեցել Խորենացի փողոցում ոսկու շուկայի հարակից տարածքում. մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել միմյանց, այս խմբի մեջ եղել է նաեւ մի աղջիկ: Նրանք 17-21 տարեկան են եղել:
Նյուզ.am-ի տեղեկություններով` նրանք նույնասեռականներ են եղել եւ ոչ Երեւանի բնակիչներ, այլ` Աբովյանի, Էջմիածինի, ինչպես նաեւ Արագածոտնի մարզի: Թե ինչ պատճառով է նրանց միջեւ ծագել վեճը, դեռ հայտնի չէ: