Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Թբիլիսիում կեղծ ոսկե ձուլակտորների իրացման մեղադրանքով Հայաստանի 2 քաղաքացու է ձերբակալել: Այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի տեղակալ Դավիթ Լացաբերիձեն։
ՆԳՆ-ի տեղեկատվությամբ՝ օրինապահները Հայաստանի քաղաքացիներին ձերբակալել են, երբ նրանք տարբեր տեսակի մետաղները փորձել են խաբեությամբ իրացնել բարձր հարգի 100 գրամանոց ձուլակտորների անվան տակ: 100 գրամանոց ձուլակտորի շուկայական գինը կազմում է 10 000 լարի:
Հայաստանի քաղաքացիներին սպառնում է 4-ից 9 տարվա ազատազրկում: