Ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 38-ամյա Արամ Ծերունյանը, որը տառապում է «շիզոֆրենիա» հոգեկան հիվանդությամբ:
Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02, 63-28-64 եւ 63-02-02 հեռախոսահամարներով: