«Չոլկան», նույն ինքը՝ ճակատային մազափունջը, այս սեզոնի ամենաթրենդային կտրվածքն է, գրում է fashionyan.com-ը: Չնայած նրան, որ այս սանրվածքն ի զորու է ամբողջությամբ փոխել կնոջ դիմագծերն ու ոճը, այն ունի նաեւ մի փոքրիկ նյուանս.մազափունջ կտրելուց անմիջապես հետո սկսում ես փոշմանել եւ երազել, թե երբ են վարսերդ նորից երկարելու, իսկ հենց երկարում են, իսկույն ցանկություն է առաջանում նորից կտրել, մանավանդ երբ՝ ժամանակ առ ժամանակ մազափունջը հայտնվում է ամենանորաձև սանրվածքների շարքում: Ես ինքս ամեն անգամ «չոլկա» կտրելուց հետո ինձ խոստանում եմ այլևս երբեք չկտրել, բայց որոշ ժամանակ անց ձեռքերս նորից «քոր են գալիս» :
2016 թվականի համար ոճաբաններն առաջարկում են կլոր ճակատային մազափնջի տարբերակն իբրև ամենաոճայինը:
Այն կարող է լինել ինչպես խիտ, այնպես էլ՝ ոչ այնքան:
Աղբյուրը՝ Վերջին Բլոգ