Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսեց նաև հոկտեմբերի 4-ին Երևանում WCIT-ի շրջանակում կայացած համերգից հետո տեղի ունեցած հրավառությանը, որն առանց թույլտվության էր․ «Երևան քաղաքում հրավառություններն առհասարակ արգելված են, բացառությամբ այն դեպքերի, երբ կա քաղաքապետի թույլտվությունը։ Կարծում եմ՝ մի քանի օր առաջ տեղի ունեցած համերգի շրջանակներում իրականացված հրավառության արձանագրությունը ՆԳՆ մեր գործընկերների հետ պետք է քննարկել և հասկանալ։ Իրականում սա այն միջոցառումներից մեկն էր, որ վստահաբար հրավառությունը թույլատրելի կլիներ, եթե լիներ դիմում, բայց քանի որ չի եղել, ես խնդրում եմ այս արձանագրությունը կազմենք անպայման»։
«Օրեր առաջ Հրապարակում տեղի ունեցած հրավառության համար թույլտվություն չի եղել»․ Ավինյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet