Shamshyan.com-ի փոխանցմամբ այսօր՝ հուլիսի 30-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մազրում: Ժամը 04:00-ի սահմաններում Արմավիրի բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հայտնել են, որ առանձնակի դաժանությամբ ծեծված վիճակում մարմնական բազմաթիվ վնասվածներով Նաիրի գյուղից (նախկին Հացիկ) իրենց մոտ է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ 77-ամյա Վերգուշ Սարգսյանը: տեղեկացնում է
Կայքի փոխանցմամբ Վ. Սարգսյանը, գիտակցության չգալով, առավոտյան մահացել է: Դեպքի ականատեսները պատմել են, որ Վ. Սարգսյանին ծեծի է ենթարկել նրա որդին՝ 37-ամյա Վարդան Ստեփանյանը: Վարդանը ամուսնացած է ունի երկու 2 անչափահաս որդի: Հարևանների հավաստմամբ նա հաճախ կոնֆլիկտների մեջ է եղել նաև կնոջ հետ: Դեպքի պահին տանը եղել են ինքն ու մայրը: Հավանական է, որ Վարդան Ստեփանյանը եղել է ոչ սթափ վիճակում, քանի որ նա հաճախ է խմիչի նկատմամբ հակում է ունեցել: Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում և դատաբժշկի փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո քննչական մարմինը պետք է որոշի, թե քրեական գործը քրօրի որ հոդվածով է հարուցում՝ կամ ծեծ, որը կյանքի և առողջության համար վտանգ է ներկայացնում, կամ սպանություն:
Առավել մանրամասն` այստեղ: