▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Orange Fitness-ի հրավերով Հայաստան է ժամանում համաշխարհային ֆիթնեսի աստղը

Համաշխարհային ֆիթնեսի աստղ Դմիտրի Յաշանկինը վաղը ժամանում  է Հայաստան՝ Orange Fitness պրեմիում ակումբի հրավերով՝ ակումբի մարզիչների վերապատրաստման նպատակով:

Վերապատրաստումը տեղի կունենա մարտի 13-ից 15-ը ակումբի տարածքում, որի ընթացքում իր աշխատանքի գիտակ Դմիտրի Յաշանկինը կներկայացնի այն հմտությունները, որոնց օգնությամբ նա հասել է համաշխարհային ճանաչման և պատրաստել աշխարհի բազմաթիվ չեմպիոնների:

Բացի այդ, Orange Fitness-ն անակնկալ է նախատեսել իր ակումբի անդամների համար. մարտի 14-ին Դմիտրի Յաշանկինը հատուկ մաստեր կլաս կանցկացնի ակումբի անդամների համար և կուղղորդի նրանց մարզումների մեջ:

Այս մասին տեղեկացնում են Orange Fitness պրեմիում ակումբից:

 

Նշենք, որ Դմիտրի Յաշանկինը ֆիթնեսի աշխարհի եռակի չեմպիոն է (2000թ., 2004թ., 2006թ.), Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2000թ., 2001թ.), Ռուսաստանի հնգակի չեմպիոն (2000թ., 2001թ., 2003թ., 2004թ., 2005թ.), «Առնոլդ Կլասիկ»-ի հաղթող (2012թ.), Ռուսաստանի վաստակավոր սպորտի վարպետ, Reebok ընկերության մաստեր-մարզիչ:

 

Orange Fitness-ը Հայաստանի միակ պրեմիում կարգի ֆիթնես ակումբն է, որի առաքելությունն է Հայաստանում ձևավորել ֆիթնեսի մշակույթ՝ դարձնելով այն ապրելակերպ լավագույնը գնահատողների համար: Ակումբում կարելի է գտնել բոլոր պայմաններն ակտիվ հանգստի, որակյալ մարզումների և լավ ինքնազգացողության համար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее