Հոդվածի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ
7. Կշեռք (23 սեպտեմբերի - 22 հոկտեմբերի)
Կին կշեռքները հաստատ գիտեն, թե ինչ են ուզում կյանքից ու համառորեն կհասնեն իրենց ուզածին։ Նրանց ռացիոնալ են ու պրակտիկ։ Նրանց ամբիցիաները թույլ չեն տա բավարարվել ավելի քչով, քան ամենալավն է։
Համատեղելի նշաններ
Աղեղնավոր
Սա շատ ներդաշնակ միություն կլինի, քանի որ ազատ ոգի ունեցող աղեղնավոր տղամարդու և ուժեղ կին Կշեռքի միջև շատ նմանություններ կան։ Նա ի զորու է բացահայտել նրա տաղանդները, իսկ կինն իր հերթին մերթընդմերթ նրան երկիր կիջեցնի։
Առյուծ
Այս երկու նշանների ներկայացուցիչներն էլ շատ նվիրված զուգընկերներ են։ Կշեռք կինը այն քչերից է, ով կարող է սանձել Առյուծ տղամարդուն, իսկ տղամարդ Առյուծը, ով սիրում է հաղթել ամեն հարցում, սիրով կընդունի մարտահրավերը։
Անհամատեղելի նշաններ
Այծեղջյուր
Կշեռ կնոջ տեսանկյունից, Այծեղջյուր տղամարդը ինքնասիրահարված բռնապետ է, ում ճնշման ներքո, Կշեռք կանայք շուտ կփախչեն։
Ձկներ
Կշեռք կինը հաշվի չի նստի էմոցիոնալ Ձկների զգացմունքների հետ, իսկ տղամարդն իր հերթիին կընկալի Կշեռք կնոջը որպես չոր ու կոպիտ կերպար։
8․ Կարիճ (23 հոկտեմբերի - 21 նոյեմբերի)
Կարիճ կինը շատ պատվախնդիր կերպար է․ կրքոտ, խանդոտ ու զգացմունքային Կարիճը բարձր պահանջներ ունի իր պոտենցիալ զուգընկերոջ նկատմամբ։ Նա այն սակավաթիվ կանանցից է, ով պատրաստ է բաց խոսել իր սեքսուալ ֆանտազիաների մասին։
Համատեղելի նշաններ
Այծեղջյուր
Երազկոտ ու խիզախ Կարիճ կնոջը գրավում է Այծեղջյուր տղամարդու սառնասիրտ խելքն ու համբերատարությունը։ Այս նշանների սեքսուալ համատեղելիությունը կասկածներ չի առաջացնում։
Առյուծ
Սա կլինի երկու կրքոտ նշանների դաշինք։ Առյուծ տղամարդուն գրավում է Կարիճի անկաշկանդությունը, իսկ ինքը կարող է գրավել նման կնոջը իր նվիրվածությամբ ու վճռականությամբ։
Անհամատեղելի նշաններ
Կարիճ
Երկու կարիճների դաշինքը վտանգավոր ու պայթյունավտանգ լուծույթ է։ Չնայած սեքսուալ անհավատալի համատեղելիությանը, նրանց հարաբերություններն անկողնուց դուրս անտանելի կդառնան։
Երկվորյակներ
Կարիճ կնոջ կարծիքով, Երկվորյակ տղամարդը չափազանց ձանձրալի ու ավելորդ ռոմանտիկ է։
9. Աղեղնավոր (22 նոյեմբերի - 21 դեկտեմբերի)
Աղեղնավոր կանայք շատ խիզախ են ու մշտապես գտնվում են նոր արկածների ու տպավորությունների որոնումների մեջ։ Նրանք հաճախ են հետևում իրենց սրտի կոչին ու չեն գնում փոխզիջումների։ Որպես իրենց զույգ ընտրում են նրան, ով կկարողանա կիսել աշխարհը ճանաչելու իրենց մղումը։
Համատեղելի նշաններ
Խոյ
Նրանք պաշտում են փոփոխությունները, ձգտում են փորձարկումներ անել, բարեփոխել իրենց կայնքն ու այս ամենում, նրանք լիովին համընկնում են իրենց ցանկություններում ու մղումներում։
Ջրհոս
Ջրհոս տղամարդը կարող է գունավորել Աղեղնավոր կնոջ սեքսուալ կյանքը վառ գույներով։ Նրանց կարող են միավորել ընդհանուր հետաքրքրությունները։
Անհամատեղելի նշաններ
Ցուլ
Կայունության և ընտանեկան հարմարավետության ձգտող Ցուլ տղամարդը երբեք չի հասկանա Աղեղնավոր կնոջ պոռթկումներն ու փորձրարկումները։
Կույս
Այսպիսի տղամարդը սիրում է կարգուկանոնը և սովոր է ապրելու ըստ կարգացուցակի։ Նրա համար բարդ կլինի հասնել Աղեղնավոր կնոջ հետևից, ով առանց հետ նայելու առաջ է սլանում։
10. Այծեղջյուր (22 դեկտեմբերի - 19 հունվարի)
Այծեղջյուր կանայք շատ ամբիցիոզ են ու աշխատասեր։ Համբերատարությունն ու սառը խելքը թույլ են տալիս նրանց հասնել դրված նպատակին։
Համատեղելի նշաններ
Ձկներ
Առաջին հայացքին կարող է թվալ, որ զգացմունքային տղամարդ Ձկները ամենահարմար նշանները չեն կիրառական այծեղջյուրների համար, բայց լինելով անուղղելի երազկոտներ ու ռոմանտիկներ, ովքեր մշտապես սավառնում են ամպերում, նրանք կարողանում են հենց այդ որակներով գրավել Այծեղջյուր կանանց։
Կույս
Կույսերն ու Այծեղջյուրները ընգրկվում են լավ համատեղելիությամբ զույգերի ցուցակում, քանի որ հարազատ խառնվածքներ ունեն։ Նրանց միավորում է զսպվածությունը՝ էմոցիաները ցուցադրելու հարցում, ինչպես նաև համառությունն ու պարփակվածությունը։ Այսպիսի զույգերի հարաբերությունների շիկացած կրքերը քիչ են հանդիպում, բայց դա ամենևին չի խանգարում նրանց վայելել իրենց միությունը։
Անհամատեղելի նշաններ
Առյուծ
Առյուծ տղամարդը մշտապես ուշադրության կարիք ունի, մինչդեռ Այծեղջյուր կինը միշտ ավելի կարևոր գործերով է զբաղված։ Նրա լրջությունը կարելի է շփոթել սառնության հետ։
Խոյ
Բարդ միություն է։ Այծեղջյուր կինը հակված է ընկալել Խոյ տղամարդուն՝ որպես անվստահելի զուգընկեր։ Կիրառական չի կիսի նրա մղումները՝ կյանքից վայելքների առավելագույն չափաբաժին ստանալու հարցում։
11. Ջրհոս (20 հունվարի - 18 փետրվարի)
Ջրհոս կինը ստեղծարար կերպար է, ով միշտ բաց է նոր գիտելիքների հարցում։ Նա չի սիրում սահմանափակել իր հաճույքները։ Չնայած նրան, որ արտաքուստ նա բաց է թվում շփման համար, իրականում Ջրհոսները դժվարությամբ են կիսվում իրենց զգացմունքներով։ Նա գնահատում է անձնական ազատությունը և ակնկալում է նույնն իր կողակցից։
Համատեղելի նշաններ
Կշեռք
Նրանք միմյանց հասկանում են կես բառից, սակայն երկու նշաններն էլ իրենց շատ լավ են զգում հանրությունում, որովհետև երկուսն էլ էքստրավերտներ են։ Կշեռք տղամարդիկ ըստ արժանավույնս կգնահատեն Ջրհոս կնոջ էնտուզիազմն ու ստեղծարարությունը։
Երկվորյակներ
Երկու նշանների ներկայացուցիչներն էլ օժտված են մեծ հմայքով ու աննկատ չեն մնում, երբ միասին են։ Նրանց հնարամտությունը ապահովում է նրանց անկրկնելի սեքսուալ համատեղելիությունը։ Երկվորյակների կենդանի խելքը գրավում են ինտելեկտուալ ու անկախ Ջրհոս կանանց։
Անհամատեղելի նշաններ
Կարիճ
Խանդոտ Կարիճ տղամարդու անդադար ձիրգը՝ ղեկավարելու անկախ Ջրհոսներին, ապարդյուն կլինի։
Ձկներ
Այս տղամարդիկ մշտապես ուշադրության կարիք ունեն ու նրա բոլոր փորձերը՝ մտերմանալու Ջրհոս կնոջ հետ, կընկալվեն, որպես ոտնձգություն՝ սեփական ազատության նկատմամբ։
12. Ձկներ (19 փետրվարի - 20 մարտի)
Կին Ձկները ամենազգացմունքային ու էմոցիոնալ նշանի տեսակն են։ Նրանց բնութագրող որակներից են հանդիսանում են արտիստիզմն ու շատ զարգացած նախազգացողություն։ Այս նշանի համեստ ու երազկոտ ներկայացուցիչներին չի հերիքում ինքնավստահություն։
Համատեղելի նշաններ
Խեցգետին
Փափուկ ու հոգատար Խեցգետին տղամարդը իդեալական զույգ կկազմի Ձկների հետ։ Նրանք նման են խառնվածքներով ու հեշտությամբ ընդհանուր լեզու կարող են գտնել մինյանց հետ՝ լիարժեք բացվելով իրար համար։ Նրանց միությունը, որպես կանոն, հիմնված է մեծ սիրո վրա։
Այծեղջյուր
Ձկների ռոմատիզմն ու կանացիությունը ձգում է Այծեղջյուրներին, ինչպես մագնիսը։ Ձկներին էլ գրավում է Այծեղջյուրների իմաստությունն ու հոգատարությունը։
Անհամատեղելի նշաններ
Երկվորյակներ
Այսպիսի միությունը հագեցած է հակասություններով։ Երկվորյակները փորձում են խուսափել ավելորդ պարտականություններից, իսկ այս նշանի կանայք Երկվորյակների հետ հարաբերություններում ուշադրության պակաս են զգալու, իսկ դրա կարիք նրանք շատ ունեն՝ հարաբերությունների բոլոր փուլերում։
Կշեռք
Զգայական Ձկները պատրաստ չի լինի Կշեռքների ուղղամտությանը։ Ձկները՝ սովոր լինելով խուսափել աղմկոտ հավաքներից, չեն կարողանա հաշտվել հանրության մեջ լինելու մշտական զգացմունք ունեցող Կշեռք տղամարդկանց հետ։