wedding.am-ը գրում է. Եկեղեցում պսակադրության արարողությունը սկսելուց առաջ քահանան սովորաբար պարզում է, արդյոք չկա որևէ խոչընդոտ, որը կարող է արգելք հանդիսանալ ամուսնության համար: Մեզանից շատերը հաճախ հարց են տալիս՝ ինչու են շեշտում այդ արտահայտությունը, և ինչ հանգամանքներ կարող են խոչընդոտել պսակադրությանը: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:
Պսակադրությունը չի թույլատրվում հետևյալ դեպքերում՝
Եթե ամուսիններից մեկն արդեն երրորդ անգամ է գնում այդ քայլին:
Եթե ամուսիններին միջև բարեկամական կապ կա` նույնիսկ հոգևոր կապ:
Եթե հարսնացուն կամ փեսացուն վստահեցնում է, որ Աստծուն չի հատավում, իսկ պսակադրվել իրեն ստիպում են ծնողները:
Եթե ամուսինները կամ նրանցից մեկը մկրտված չէ և հրաժարվում է մկրտվել նախքան ամուսնանալը:
Եթե ապագա ամուսիններից մեկն արդեն ամուսնացած է:
Եթե հարսնացուի և փեսացուի հարազատների միջև բարեկամական կապ կա:
Եթե ամուսիններից մեկն այլ կրոնի է պատկանում:
Եթե որևէ մեկը երդվել է ամուրի մնալ:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում