Սեպտեմբերի 20-ին, ժամը 10.09-ին տեղեկատվություն է ստացվել, որ սեպտեմբերի 19-ի առավոտայան Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ՝ 1986 թ. ծնված Ս. Ա.-ը գնացել է հարակից դաշտերը և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են 8 փրկարար, ոստիկանության Ալավերդու բաժնի 5 ծառայող և 10 համագյուղացիներ:
Պարզվել է, որ որոնողական աշխատանքներն անհրաժեշտ է իրականացնել Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 7-րդ կմ-ի մոտակայքում՝ «Սուրբ Նշան» կոչվող տարածքում:
Որոնողական աշխատանքներն իրականացվել են Օձուն-Դանուշավան ուղղությամբ (մոտ 1.5 կմ) և Դսեղ-Այդեհատ գյուղերի ուղղությամբ (մոտ 2 կմ):
Սեպտեմբերի 21-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով «Սուրբ Նշան» կոչվող տարածք է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Օձուն գյուղի «Սուրբ Նշան» եկեղեցու մոտակայքում գյուղացիների կողմից հայտնաբերվել է Ս. Ա.-ի (ծնվ.1986թ.) դին:
ժամը 16.45-ին փրկարարները Ս. Ա.-ի դին հանձնել են ոստիկանության աշխատակիցներին:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են 8 փրկարար, ոստիկանության 6 ծառայող և 25 համագյուղացիներ: