Ահա եւ ավարտվում է նաեւ «Դիմակ» լուսանկարաշարի ցուցահանդեսը «Նավարար» ռեստորանում։ Ում լուսանկարները ցուցադրված են այդտեղ, փետրվարի 4-ին կարող են գալ Արամի 42/1, ռեստորան «Նավարար» եւ վերցնել իրենց դիմանկարները՝ հեղինակի ստորագրությամբ։
Մի խոսքով, վերցրեք ԱՆՎՃԱՐ։ Մեր մեջ ասած... մեկից մինչեւ հինգ հազար դրամ զոհաբերությունը ողջունելի է։ Հավաքված գումարը ծախսվելու է այն ֆոտոնախագծի վրա, որը մտադիր եմ շուտով սկսել սահմանամերձ գյուղերում։ Բոլորիդ կսպասեմ «Նավավար»-ում փետրվարի 4-ին, ժամը 15.00-ից մինչեւ ժամը 20.00։ Նայեք լուսանկարները, եւ եթե նրանց մեջ կգտնեք ձեզ, եկեք եւ վերցրեք։
72157662535532532