▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օձը մտել է դպրոց

Հուլիսի 4-ին, ժամը 14.07-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի Վայք քաղաքի Արշավիր Մելիքյան փողոցի թիվ 1-ին շենքի դիմացի ավտոտնակում օձ է նկատվել. բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հուլիսի 4-ին, ժամը 10.22-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի դպրոցի միջանցքում օձ է նկատվել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են շախմատ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее