▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ ոք երբեք չի հարցրել թուրքերին՝ ինչո՞ւ դուք սպանեցիք հայերին. Ազնավուրը` CNN-ի եթերում

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազանավուրը հարցազրույց է տվել ամերիկյան CNN հեռուստաալիքին, որի ժամանակ անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը և Թուրքիայի կողմից դրա չճանաչման խնդրին։

Զրույցի ընթացքում լրագրող  Բեք Անդերսոնն Ազնավուրին հիշեցրել է, որ վերջինս 2015 թ. Հայաստանում մասնակցել է 1915թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին և ասել է, որ իր համար կարևոր չէ՝ արդյո՞ք մարդիկ պատրաստ են օգտագործել «ցեղասպանություն» բառը, թե ոչ, կարևորը ճանաչելն է այն, ինչ տեղի է ունեցել։ Այս  դիտարկմանն Ազնավուրը  պատասխանել է հետևյալ ձևով.

«Դուք միանգամայն իրավացի եք: Ֆրանսիացիները ճանաչել են այն, գերմանացիները հիանալի կերպով են դա արել, ինչո՞ւ թուրքերը՝ ոչ: Ոչ ոք երբեք չի հարցրել թուրքերին՝ ինչո՞ւ դուք սպանեցիք հայերին, ո՞րն էր պատճառը, կրո՞նը՝ ես չեմ հավատում, ես կարդացել եմ Ղուրանը, որ հասկանամ, թե արդյո՞ք այդտեղ մի բան կա, բայց այնտեղ ոչինչ չկա, հետևաբար՝ դա կրոնական հարց չէր»:

Ազնավուրը նաև պատասխանել է, թե ինչ է նշանակում իր համար հայ լինելը:

«Ես հայ եմ և դա չեմ ժխտում: Դա սարսափելի է: Ես չեմ սիրում նրանց, ովքեր ինչ-որ բաներ են թաքցնում՝ վախենալով, որ ինչ-որ տեղ չեն ընդունվի: Դու չե՞ս սիրում հայերին, ուրեմն ես գնում եմ, հաջողություն»:

 Շանսոնյեն միաժամանակ հավելել է նաև, որ իր համար  ֆրանսիացի լինելը շատ ավելի կարևոր է, քան հայ լինելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее