▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ անկարևոր մանրամասներ. Լիլիթ Գալստյան

1867-ին, երկրորդ անգամը լինելով, Փարիզը դարձավ EXPO-ի կամ exposition universelle -ի մայրաքաղաքը։ Նապոլեոն III-ն ամեն գնով փորձում էր ապացուցել, որ հենց Փարիզն է քաղաքակրթության մայրաքաղաքը։ Նա հավատում էր նաև, որ հնարավոր է ու պարտադիր հասնել բնության ու մարդու ներդաշնակությանը։ Այս հավակնոտ գաղափարները տարածելու համար Նապոլեոն III-ին աջակցում էին ժամանակի մեծերը՝ Հյուգոն, Գոթիեն, Դյումա որդին։ Ապրիլի երեքին 40 հեկտար տարածքի վրա բացվեց կոնստրուկտոր-ճարտարապետներ՝ Էյֆելի և Կրանտի հեղինակած հսկայական ցուցահանդեսային համալիրը։ Exposition universelle -ին մասնակցեին աշխարհի շուրջ 30 երկրներ՝ ներկայացնելով 40 000-ից ավելի ցուցանմուշներ` գիտության և տեխնիկայի այդ պահի նվաճումներն ու առհասարակ մարդկային մտքի ու քաղաքակրթության ձեռքբերումները։ Այդ օրերին առաջին անգամ ցուցադրվեցին Հյուզի հեռագրի ապարատը, ռուսական լամպերը, հիդրավլիկ վերելակ, Մարտենի հանրահայտ վառարանը, կարի մեքենա և նաև ազգագրության ու ազգային մշակույթի նմուշներ՝ ռուսական խրճիթ, բելգիական ժանյակ, չինական միջնադարյան կերպաս ու ճենապակի, հռոմեական, եգիպտական ու արևելյան ճարտարապետությունն ու արվեստը ներկայացնող տասնյակ ու տասնյակ նմուշներ։
Համաշխարհային ցուցահանդեսին մասնակցում է նաև Օսմանյան Թուրքիան՝ իր ցուցանմուշների շարքում ներկայացնելով մեխանիկական գիլիոտին, որը միաժամանակ կարող էր գլխատել ութ հոգու։ Հայկական ջարդերին շատ քիչ էր մնացել...

Լիլիթ Գալստյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее