▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նվիրում եմ Նիկոլ Փաշինյանի փաստաբան Սերժ Սարգսյանին»

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Նվիրում եմ Նիկոլ Փաշինյանի փաստաբան Սերժ Սարգսյանին» գրառմամբ։

Տեսանյութում մասնավորապես ասվում է․ «Բանավեճի ժամանակ Նիկոլ Փաշինյանին ամենաշատ նեղը գցած հարցը այն էր, որ ինքը երրորդ ժամկետ է գնում Սերժ Սարգսյանի նման, որին ինքն է դեմ եղել, ինքն է ձևակերպել դա, մենք էլ ենք իրար հետ դա ձևակերպել, և Սերժ Սարգսյանը գնում է երրորդ ժամկետ, և չի կարելի դա, դա «լուկաշենկոյացում» է, դա «ադրբեջանացում» է, չի կարելի նման բան։

Երեկ Սերժ Սարգսյանին հարցրեցին՝ ասում են Նիկոլը երրորդ ժամկետ է գնում, նա պատասխանեց․ «Դա իրենց կողմից հնարված քարոզչական թեզ էր, և չեմ կարծում, որ ինքն էլ է հիմա երրորդ ժամկետ ընտրվում, որովհետև նախկին երկու ընտրությունները եղել են արտահերթ, այնպես որ երրորդ ժամկետի խնդիր չկա»։

Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի փաստաբանի դեր է ստանձնել, սա խայտառակություն է, ինքն անգամ չի խղճում Արմեն Աշոտյանին, ով հիմա բանտարկված է։

Մինչև ճիշտը չխոսենք, մինչև Նիկոլի իշխանությունը պահող դևերին չգլխատես՝ գլխավոր դևին չես կարա գլխատես։ Էս մարդիկ կործանել են Բագրատ Սրբազանի շարժումը, կործանել են նաև Սամվել Կարապետյանի շարժումը։ Ես իրենց ասել եմ, որ չլսեն իրենց, բայց լսել են։ Ամբողջ քարոզարշավի ժամանակ Նիկոլն ասաց․ «Ռոբերտը նստելու է, Սամվելը, Գագոն նստելու են, Սերժի նստելու վերաբերյալ ոչ մի բան չի ասել։ Դե իմացեք՝ ով է իր ադվակատը»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее