Արարատի մարզի Նշավան համայնքի միջնակարգ դպրոցից հեռացրել են զոհված զինծառայողների լուսանկարները։
Բնակավայրի վարչական ղեկավար Գարուշ Հովհաննիսյանը «Հրապարակ»-ին փոխանցել է, որ նրանց լուսանկարների պաստառները հանել են, որպեսզի այն պատը, որտեղ փակցնելու են դրանք, վերանորոգեն։
Նա ասել է, որ շուտափույթ հարցին լուծում կտրվի, պատը կվերանորոգվի, 4 զոհվածի լուսանկարը կրկին կփակցվի։