▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նռնակն ամրացված է եղել Բժշկական համալսարանի նախկին ռեկտորի տան դռան վրա. shamshyan.com

Հոկտեմբերի 21-ին, ժամը՝ 22.26-ին, ահազանգ էր ստացվել, որ Երևանի Օրբելի փողոցի շենքերից մեկում նկատվել է նռնականման առարկա:

shamshyan.com-ը գրում է, որ նշված բնակարանը պատկանում է Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանին:

Նշված վայր էին ժամանել ՀՀ ԱԻՆ, ոստիկանության և 1-03 շտապ օգնության մեծ թվով աշխատակիցներ, ովքեր դռան վրա հայտնաբերել են մարզակոշիկ, որի մեջ դրված է եղել F-1 տեսակի մարտական նռնակ: Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ ՊՆ համապատասխան ծառայություն, որտեղից ժամանել է ՊՆ ծառայողներ: Դեպքի մասին տեղեկացվել է նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն:

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее