▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նույն բակում մի քանի ավտոմեքենաներ են թալանել

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, հերթական ավոտմեքենաների թալանման դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հարավարևմտյան Բ2 թաղամասի 138 շենքի բնակիչներից 4 հոգի աշխատանքի գնալիս նկատել են, որ իրենց ավտոմեքենաների հայելիների ապակիները գողացել են: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թալանված ավտոմեքենաներն են «Mustang», «Mercedes CLA 450», «Toyota Camry» և «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաները: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիականության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ: Այս պահին համայնքային ոստիկանները պարզում են տուժածների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքված բնակիչներից մի քանիսը, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Էս բակում սա 4-րդ, 5-րդ դեպքն է, երբ ավտեմեքենա են թալանում, ու ոչ մի դեպք մինչև այժմ չի բացահայտվել: Եթե նախորդներից գոնե մեկը բացահայտվեր, հաստատ գողը կամ գողերը հերթական անգամ չէին գա ու չէին թալանի ավտոները: Հիմա ճիշտն ասած հույս էլ չկա՝ արդյոք այս 4 ավտոների գողը կամ գողերը կհայտնաբերվեն: Հավատանք, որ գոնե այս դեպքը կբացահայտվի»: Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее