▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նուռը կարող է փոխարինել Վիագրային

Ամեն օր մեկ բաժակ նռան հյութի օգտագործումը կարող է վիագրայի էֆեկտ ունենալ՝ ավելացնելով տեստոստերոնի քանակն ու հետևաբար բարձրացնելով սեռական ցանկությունը: Միևնույն ժամանակ, այն բարձրացնում է տրամադրությունը, ինքնազգացողությունն ու բարելավում հիշողությունը: Այս մասին տեղեկացնում է Daily Mail -ը:

Այն հավասարապես է ազդում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց վրա: Հետազոտությունն անցկացրել են Էդինբուրգի Queen Margaret համալսարանի մասնագետները՝ ընդգրկելով 21-64 տարեկան 58 կամավորի: 2 շաբաթ հետո արդյունքն ակնհայտ է դարձել:

Ավելի վաղ բժիշկները հայտարարել էին, որ նռան հյութը, շնորհիվ իր մեջ պարունկող հակաօքսիդանտների մեծ քանակի, օգնում է ազատվել սրտային հիվանդություններից և կարգավորում է արյան շրջանառությունը:

Աղբյուրը` Վերջին Բլոգ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее