▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նուբարաշենի փոխհրաձգության հետևանքով սպանվածներից մեկը «Երրորդմասցի Լյովիկն» է

Տեղեկացրել էինք, որ այսօր կրակոցներ են հնչել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ.կան 3 զոհեր:

Ըստ նախնական տեղեկատվության, դիմակավորված 3 անձինք կրակել են կալանավայրին մոտ գտնվող ավտոկայանատեղիում գտնվող անձի վրա ու փախուստի դիմել: Դիմակավորների հետևից ատրճանակով կրակել են մեկ այլ ավտոմեքենայից դուրս ելած մարդիկ:

Asekose.am-ի աղբյուրները հայտնում են, որ սպանվածներից մեկը քրեական հեղինակություն համարվող  «Երրորդմասցի Լյովիկն» է:

Նրան ու ևս մեկ հոգու տեղափոխել էին  «Էրեբունի» ԲԿ, սակայն, ըստ մեր աղբյուրների, մինչև հիվանդանոց հասնելը նրանք արդեն մահացած են եղել:  

Այլ մանրամասներ՝ ավելի ուշ: 

Կարդացեք նաև՝ Զապը Հայաստան էր եկել բարիշացնելու Օշականցի Գեւորիկին եւ երրորդմասցի Լյովիկին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее