Թարմացված․ Այսօր՝ մարտի 24-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խորեն Խաչատրյան 1-ին նրբանցքի տներից մեկում դանակահարված 2 քաղաքացի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ դեպքի վայրից դանակահարված 2 քաղաքացու տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և խոհանոցային դանակ, որն ըստ նախնական տեղեկությունների հանցագործության գործիքն է։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները նշված փողոցի բնակիչներ 64-ամյա Լիլյա Ղ.-ն է և 33-ամյա Աննա Մ.-ն։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասել են, որ վիրավորները մայր ու դուստր են, իսկ նրանց դանակահարել է հարևանը՝ Տիգրան Մ-ն, ով օրեր առաջ է տեղափոխվել Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն, սակայն բժիշկները, չգիտես ինչու, նրան բաց են թողել։ Ավելի ուշ վիրավորներից մայրը, գիտակցության չգալով, մահացել է։ Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ կասկածյալը` Երևանի բնակիչ 41-ամյա Սարգիս Մ․-ն, ձերբակալվել է Ջրվեժի ռոստորաններից մեկում: |
***
Այսօր՝ մարտի 24-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խորեն Խաչատրյան 1-ին նրբանցքի տներից մեկում դանակահարված 2 քաղաքացի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ դեպքի վայրից դանակահարված 2 քաղաքացու, որոնց առաջինն օգնության են հասել հարևաններն ու Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և խոհանոցային դանակ, որն ըստ նախնական տեղեկությունների հանցագործության գործիքն է։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները նշված փողոցի բնակիչներ 64-ամյա Լիլյա Ղ.-ն է և 33-ամյա Աննա Մ.-ն։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ վիրավորները մայր ու դուստր են, իսկ նրանց դանակահարել է հարևանը՝ Տիգրան Մ.-ն, ով օրեր առաջ է տեղափոխվել Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն, սակայն բժիշկները չգիտես ինչու նրան բաց են թողել։
Հարևաններն ասում էին նաև, որ նա մի քանի օր առաջ էլ ծնողների հետ է անախորժություն ունեցել ու դրա համար էլ նրան տեղափոխել էին Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն, որպեսզի բուժում ստանա, սակայն բժիշկները ոչինչ չեն արել և բաց են թողել։ Ու այս դեպքի մեղավորներից մեկն էլ նշված կենտրոնի բժիշկներն են։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից քննչական բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մայրը, գիտակցության չգալով, մահացել է։