Հունվարի 8-ին, ժամը 18:12-ին մի շարք քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Նորագավիթ թաղամասի առաջին փողոցի առաջին փակուղու տներից եւ շրջակա տարածքից տարօրինակ հոտ է զգացվում:
Տեղեկությունը փոխանցվել է ՓԾ ԵՓՎ ճգնաժամային կառավարման բաժնի հերթապահին, ՃԿԱԿ-ում ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ներկայացուցչին, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի «Արեւելք» տնօրինության պատասխանատու աշխատակիցներին:
Դեպքի վայր է մեկնել ՓԾ ԵՓՎ Շենգավիթ համայնքային բաժնի օպերատիվ խումբը:
Փրկարարները տեղում զրուցել են բնակիչների հետ, իրականացրել հարակից փողոցի հորատանցքի դիտարկում, ստուգել տարօրինակ հոտի առկայությունը: Պատասխանատու գերատեսչությունների հետ համատեղ մասնագիտական ուսումնասիրությունները կմեկնարկվեն վաղը առավոտյան:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: