▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորագավիթի գազալցակայանում գազի բալոն է պայթել. կա տուժած

Մայիսի 2-ին, ժամը 16.00-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի գազալցակայանում ավտոմեքենայում պայթել է գազի բալոն. անհրաժեշտ է շտապօգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ պայթել է «ՎԱԶ-2109» մակնիշի 24 UL 235 պետհամարանիշի ավտոմեքենայի գազի բալոնը, ինչից վնասվածքներ է ստացել գազալցակայանի աշխատակիցը:

Տուժածը տեղափոխվել է Էրեբունի ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հեռացրել գազի բալոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее