Yerkir.am-ի փոխանցմամբ`«լավ տղերքի» մասնակցությամբ «բազարների» ու «ռազբորկաների» պակաս այս երկրում, կարծես, չկա: Հին պատմությունները դեռ չհարթված ու չանցած` ի հայտ են գալիս նորերը:
Ըստ կայքի` օրերս «թաղում» ծեծի է ենթարկվել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի տղան: Թե կոնկրետ ո՞րն է եղել միջադեպի բուն պատճառը, հայտնի չէ, բայց, ըստ կայքի աղբյուրի, վեճը կրկին թեժացել է՝ «դուք չգիտեք ես ով եմ, ում տղեն եմ»` արդեն ավանդական դարձած արտահայտության պատճառով: Գուրգեն Արսենյանի տղան դեռ, ինչպես ընդունված է ասել «լավ տղերքի» շրջապատում, «ատվետ չի տվել», եւ հիմա կողմերին «բարիշացնող» են ման գալիս:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: