Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում, Սևան-Գավառ ավտոճանապարհի Լճաշեն գյուղի խաչմերուկում, Երևան քաղաքի բնակիչ Արամ Բարսեղյանը վարելով «Volkswagen Touareg» մակնիշի 012 ԼԼ 55 համարանիշի ավտոմեքենան խախտելով երթևեկության կանոնները, բախվել է Արարատ Մկրտչյանի վարած «ՊԱԶ-672» մակնիշի 6361 Լ համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է shamshyan.com -ը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել: shamshyan.com-ը հայտնում է, որ «Volkswagen Touareg»-ը սպասարկում է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին, որն այդ պահին եղել է իր ծառայողական ավտոմեքենայի մեջ: Նախարարը մեկնելուց է եղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հոր՝ Հրանտ Հակոբյանի կիսանդրու բացման արարողությանը: Վթարից հետո, ըստ shamshyan.com-ի, նախարար Աշոտյանին միջոցառման է տարել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանը:
shamshyan.com-ը հայտնում է, որ վթարի վայրի խաչմերուկում տեղադրված է 2.4 տեղանշանը, որը նշանակում է, որ առանց կանգառի երթևեկությունն արգելված է: Իսկ նախարարի վարորդ Ա. Բարսեղյանը ոչ միայն չի կանգնել նշված հատվածում զիջելով հանդիպակաց եկող տրանսպորտային այլ միջոցին, այլև մեքենան վարել է մեծ արագությամբ: Ինչն էլ վթարի պատճառ է դարձել: shamshyan.com ի տեղեկություններով, նախարարի վարորդը հրաժարվել է վարույթից, իսկ վթարի վնասը հատուցելու է ապահովագրական ընկերությունը:
Նոր մանրամասներ «նախարարական» վթարից. Աշոտյանի վարորդը մեքենան վարել է մեծ արագությամբ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet