Արդեն տեղեկացրել ենք, որ հունվարի 3-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում, երիտասարդ տղան Կիևյան կամրջից իրեն ցած է նետել: Ինքնասպանություն գործածի մոտ ոստիկանության օպերատիվ քննչական խումբը հայտնաբերերլ է բջջային հեռախոս, բլոկնոտ և նամակ ուղղված ծնողներին, որտեղ մասնավորպես գրված է.«Շնորհակալ եմ ձեզանից, ինձ կներեք»:
shamshyan.com- ը նոր մանրամասներ է հաղորդել դեպքից, ըստ որի Մաշտոցի ոստիկանության աշխատակիցները պարզել են մահացածի ինքնությունը, ով Երևան քաղաքի Մյասնիկյան փողոցի 17-ամյա բնակիչ Տիգրան Պ-ն է: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնում քննիչ Ս. Մարգարյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քր. Օր.-ի 110 հոդվածի հատկանիշներով, քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական ու ձեռագրաբանական:
Ձեռագրաբանական փորձաքննությունից հետո պարզ կլինի նամակի հեղինակը ինքն է, թե ոչ: