ASEKOSE.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր Մալաթիա-ՍԵբաստիա թաղամասում տեղի ունեցած արտակարգ պատահարի մասին:
Պարզվում է, որ միջադեպի «հերոս» Վրթանես Հակոբյանը Արտուշ Զատիկյանի մահվան գործով (ով մահացել էր թմրանյութերի ազդեցության տակ) թաքնվել է նախաքննությունից:
Ոստիկանության Շահումյանի բաժինը վերջինիս չհայտնաբերելը պատճառաբանել է նրանով, որ իբր Վրթանես Հակոբյանը չի կարողացել ներկայանալ քննությանը, քանի որ բացակայել է հանրապետությունից:
ASEKOSE.am-ի տեղեկություններով, սակայն, Արտուշ Զատիկյանի մահվանից հետո Վրթանես Հակոբյանը չի բացակայել Հայաստանից: Եվ առավել քան տարօրինակ է, որ Շահումյանի բաժինը չի կարողացել հայտնաբերել նրան և միայն այսօր իրավապահները փորձել են վերջինիս հայտնաբերել` խուզարկություններ անցկացելով նրա գրասենյակում և բնակարանում:
Մեր աղբյուրների հավաստմամբ`Վրթանես Հակոբյանը կարծել է, թե ոստիկանությունն իրեն բերման է ենթարկելու Արտուշ Զատիկյանի մահվան գործով, այդ պատճառով էլ փախուտի է դիմել:
Նշենք, որ Արտուշ Զատիկյանի մահվան վարկածներից մեկը եղել է այն, որ թմրամիջոցներից մահացած Ա.Զատիկյանին թմրամիջոցներ է իրացրել Վրթանես Հակոբյանը: Վարդան Հակոբյանի մյուս եղբայրը` Ստեփան Հակոբյանը մեղադրվում է Անդրանիկ Զատիկյանի մյուս եղբոր` Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ:
Հատկանշական է, որ փախուստի պահին Վ.Հակոբյանի գրասենյակում և բնակարանում թմրամիջոցներ չեն հայտնաբերվել, այլ ` միայն փամփուշտներ և մի քանի միլիոն դոլար և դրամ:
Հիշեցնենք, որ փախուստի ժամանակ Վրթանես Հակոբյանը մեքենայով հարվածել է ոստիկաններին ու կրակել նրանց ուղղությամբ` թեև որոշ ուժերի ճնշման տակ ներկայացվում է հակառակը:
Մեր ունեցած տեղեկություններով` որոշ ազդեցիկ ուժերի կողմից փորձ է արվում «ջրել» այս արտակարգ պատահարը: