galatv.am-ը գրում է. Գյումրիում՝ Մայր Հայաստան կոչվող հուշահամալիրում քիչ առաջ հայտնաբերվել է երիտասարդի դի:
Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:
Ասլանյանի խոսքերով՝ դին հայտնաբերվել է արձանի հարևանությամբ գտնվող տարածքում: Դիակի վրա նկատելի են բռնության հետքեր: Հայտնի է նաեւ անձի ինքնությունը:
Երիտասարդը Գյումրիում տեղակայված ՌԴ զորամասի զինծառայող է՝ Իվան Նովիկովը: Վերջինս նորակոչիկ է: Րաֆֆի Ասլանյանի փոխանցմամբ՝ երկու ամիս է, ինչ ծառայության է անցել:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում