pastinfo.am-ին հայտնի է դարձել, որ գոստոսի 26-ին «Շարլոտ» գիշերային ակումբում տեղի ունեցած ծեծից սկիզբ առած հարաբերությունների պարզումն արդեն բավական լուրջ հետևանքների է հանգեցրել. այսօր հրազենային վնասվածքվ երևանյան հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել «Շարլոտ»-ի սեփականատերերից ոմն Արամ: Ոստիկանությունից, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը չի հերքել, որ այսօր կեսօրին Երևանում, իրոք, կրակոցներ են հնչել և կա վիրավորված, սակայն չի նշել նրա անունը:
Հիշեցնենք, օգոստոսի 26-ին, Բաղրամյան պողոտայում գտնվող «Շարլոտ» գիշերային ակումբում վիճաբանություն ու ծեծկռտուք էր տեղի ունեցել ակումբի տերերի ու հաճախորդների միջև:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում