▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նման ցինիկ մոտեցումը միայն ափսոսանք է առաջացնում...Բելառուսից արձագանքել են Սիմոնյանին

Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Ռոման Վարանկովը մեկնաբանել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ վերջերս արված հայտարարությունը՝ Բելառուսի մասին հիշատակմամբ: «Հայաստանի խորհրդարանի նախագահի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան նախընտրական պոպուլիզմ և սեփական ընտրազանգվածին երկրի ներքին ծանր խնդիրներից շեղելու հուսահատ փորձ։ Երբ աղքատությունը հասնում է ծայրահեղ մակարդակի, գործազրկությունն աճում է, ամենահեշտ ճանապարհը «արտաքին թշնամի» նշանակելն ու վիրավորական պիտակներով շահարկումներ անելն է։ Նման ցինիկ մոտեցումը միայն ափսոսանք է առաջացնում...»,- հավելել է նա։

Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից իրականացվում է քաղաքական գործողություն՝ իշխանության փոփոխության նպատակով։ Նա հավելել էր, որ Հայաստանում թույլ չեն տա, որ երկիրը վերածվի «գուբերնիայի» և «չեն ղեկավարվի այնպես, ինչպես Բելառուսը»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее