▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլն իրականցնում է ժողովրդին համընդհանուր ծնկի բերելու գործընթաց. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Եվ այսպես, ընդամենը 2 շաբաթ և Երևանում սպասվող օրինական թալանը՝ հանրային տրանսպորտի գների բարձրացումը, այլևս, կդառնա իրականություն և յուրաքանչյուր քաղաքացի, ով կօգտվի հասարակական տրանսպորտից, կվճարի գրեթե 100% ավել, քան հիմա վճարում է։ Ինչքան էլ իշխանական սազանդարները փորձեն տարբեր լոլոներով մարդկանց ուղեղի լվացում անել, ֆեյք թվեր ու օրինակներ բերել, խոսել զեղջային «ճկուն» համակարգից և այլն, դրանք ընդամենը նիկոլական դատարկաբանություններ են, որն ուզում են «ծախեն» մարդկանց վրա։

Ասվածին հավելեմ, որ հունվարի 1-ից արդեն ուժի մեջ են մտել գույքահարկի աստղաբաշխական թվերը, աղբահանության սպասարկման ծախսերը, որն ավելացել է գրեթե կրկնակի, մարդկանց համար դառնալու են իրական պատուհաս։ Մնում է հասկանաք, թե շարքային թոշակառուն, ով ապրում է միայնակ, բայց ընտրել է Նիկոլ, ինչպես է արձագանքելու այս ամենին։

Մոտս այնպիսի տպավորություն է, թե ապրում ենք խանական կամ ցարական Հայաստանում, երբ ֆարաշը (շահի կողմից լիազորված հարկահավաք), մուլքադարն (բերքի 1/10-րդ մասը հավաքող) ու պրիստավը մտնում էին հայ գյուղացու կոռ ու բեգարը հավաքում, տանում՝ թողնելով անտեր ու սոված։

Ասենք իրեն «ժողովրդավար» ու «ժողովրդի ծոցից» ելած, 7 տարի ամեն օր խաբած երևույթը, ով ժամանակին հայտարարում էր, թե՝ «ժողովուրդը տուգանքի մատերիալ չի», «էս ժողովրդին քերթեցիք ու կեղեքեցիք» և նմանօրինակ այլ պուպուլիստական բառամթերքներ, այսօր մարդկանց դրել է կոնկրետ «ռամկաների» մեջ ու անում է սրտի ուզածը, իսկ մարդիկ կարծես թե համաձայնում են, որ իրենց քերեն։

Ըստ էության Նիկոլն իրականցնում է ժողովրդին համընդհանուր ծնկի բերելու, իսկ բարոյական ասպեկտով՝ արժեզրկելու համակարգային մի գործընթաց, իսկ եթե ժողովուրդը խնդիր չունի, համաձայն է գլխիկոր նման կարգավիճակով ապրելուն, ուրեմն համահայկական շատ լուրջ խնդրի առաջ ենք կանգնած և դեգրադացումն անխուսափելի է։ Ավելին, եթե վերը թվարկածի հետ կապված տեղի չունեցավ համապատասխան հանրային արձագանք, ապա կարող ենք համարել, որ մինչև 2050 թվականը նիկոլիզմը մնալու է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее