▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլը մի բան բլթցրեց, որին շատերը ուշադիր չեղան»․ Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ նիկոլը մի բան բլթցրեց, որին շատերը ուշադիր չեղան:
Իր ասելով, արցախցիները Արցախ չեն վերադառնալու, որ ադրբեջանցիները Հայաստան չգան:
Այն որ այս երկու պրոցեսը իրար հետ ոչ մի տրամաբանական կապ չունեն նիկոլին չի հուզում:
Ասեմ, սա ինչով ա վերջանալու: Արցախցիները թողնելու են Հայաստանը ու գնան տարբեր ուղղություններով, քանի որ նիկոլենք ամեն ինչ անում են իրենց Հայաստանից դուրս հանելու համար, իսկ այ ադրբեջանցիները շատ սիրուն գալու են Հայաստան:
Ավելին ասեմ, նիկոլենք հոգալու են վերդարձվող ադրբեջանցիների բոլոր ֆինանսկան ծախսերը, իսկ այն գյուղերում, որտեղ հիմա ապրում են հայերը, իրենց ուղղակի կասեն սխալ եք ապրել ու տները ձեռներից կառնեն, ինչպես Կիրանցում:
Դրա համար, նիկոլն ու մնացածները այլևս ոչ մի միջազգային ասպարեզում չեն քննարկում արցախցիների վերադարձի հարցը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее