Տեսանյութ Asekose.am-ի «ԱսեԽոսե» շարքից, որը ներկայացնում է ժողովրդի անկաշառ ձայնը:
Հերթականն` Հնարավո՞ր է Հայաստանը հաղթի Եվրատեսիլում՝ հաշվի առնելով քաղաքական նախապայմանները:
Հիշեցնենք, որ շատերը կարծում են, որ քաղաքական նախապայմանները լավ առիթ են, որ Հայաստանը հաղթի Եվրատեսիլ 2018-ում, որը միշտ էլ համարվել է քաղաքականացված մրցույթ:
Նրանք նշում են, որ Հայաստանի անունը երբեք այսքան չէր հնչել միջազգային մամուլում, որքան վերջին մի ամսվա ընթացքում:
Շատուշատ եվրոպացիներ իմացան Հայաստանի ու հայերի մասին և բարեբախտաբար միմիայն լավ կողմից: Թավշյա, նախադեպը չունեցող՝ բաց ձեռքերով, սիրո ու համերաշխության հեղափոխություն կատարած ժողովուրդը բոլորին է զարմացրել:
Ոչ ոք անտարբեր չէր մնում հայերի երգուպարի, ուրախության ու խաղաղ անհնազարդության ցույցերը դիտելիս:
Այս տեսակետի կողմնակիցները նաև հիշեցնում են, որ 2016-ին Եվրատեսիլը հաղթել է մոր կողմից հայազգի Ջամալան, որը ներկայացնում էր Ուկրաինան՝ այն երկիրը, որը Մայդանի՝ հեղափոխության միջով էր անցել:
Հիշեցնենք, որ Հայաստանը Եվրատեսիլում այս տարի ներկայացնում է Սևակ Խանաղյանը, որի ելույթը նախատեսված է վաղը, մայիսի 8-ին:
Կարդացեք նաև՝ Մինչ այս բախտս չէր բերում. Սևակ Խանաղյանի բացառիկ հարցազրույցը՝ ընտանիքի, հայ լինելու և այլնի մասին