▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլական ռեժիմը փորձում է ընտրական օրենսգիրքը փոխել. Վրթանեսյան

Թեժ, հույժ կարևոր քաղաքական թեմաներն այնքան շատ են, որ մարդ չգիտի, թե որին անդրադառնա...

Այս մասին Ֆեյսբուքում  գրել է ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը․ գրառումը՝ կից․

«1. ՔՊ-ն բառացիորեն զավթում է իշխանությունը Գյումրիում՝ քրեական հետապնդումներով ստիպելով ընտրված քաղաքական ուժին հրաժարվել պաշտոններից։ Ավելին՝ հրապարակվել է նաև կարևոր խոստովանություն 2018-ի «ազատ և արդար» ընտրություններում բազմաթիվ խախտումների, սպառնալիքների և այլ ապօրինությունների մասին։

2. Վճռաբեկ դատարանը ընդունել է, որ տասնյակ հազարավոր մարդկանց երբ տուգանել են մգեցված ապակիների համար, իսկ հարյուր հազարավորներին ստիպել մգեցնող թաղանթները պոկել, օրենքի նման պահանջ չի եղել։ Այսինքն սա եղել է ոստիկանության զանգվածային ապօրինություն։

3. Նիկոլական ռեժիմը փորձում է ընտրական օրենսգիրքը փոխել այնպես, որ ցանկացած ընտրությունների արդյունքները իմանալուց հետո կկարողանան այդ ընտրությունները չեղարկել։ Այսինքն եթե ընտրություններում տեսնում են, որ պարտվում են, արտակարգ իրավիճակ են հայտարարում և ասում. «Նորից փորձեք»։

Հենրի Ֆորդի հայտնի խոսքը մի քիչ վերաշարադրելով.

«Դուք ազատ եք ընտրել ում ուզում եք, եթե դա Նիկոլն է»։* * *Սա ընդամենը երեքն են այն բազում թեմաներից, որոնց մասին ընդդիմադիր մեդիան, գործիչները, ակտիվիստները պետք է առավոտից իրիկուն խոսեին։Էն որ մեռա ասելով «օրակարգ! օրակարգ!!!», էս ա...Հ.Գ. Ո՞վ կարող է 1000 դրամանոց մանրել 100 դրամանոցներով, շատ ա պետք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее