Նիկոլ Վովաևիչը մերժեց կանգնեցնել պատերազմը, երբ դեռ Շուշին ադրբեջանցիները չէին գրավել. Լավրով
Դիտեք նաև՝
Թարմացված․ Ռուսաստանը հետևում է Հայաստանի ղեկավարության հայտարարություններին և ի գիտություն կընդունի դրանք` սեփական գործնական քայլերը պլանավորելիս։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի արդյունքներով մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Երևանի և Բաքվի միջև կարգավորումն այլընտրանք չունի՝ հիմնված Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հայտարարության վրա։ Լավրովի խոսքով, այդ հայտարարությունները, որոնք ամեն օր հնչում են Հայաստանի ղեկավարության շուրթերից, ստիպում են մտածել, թե ինչ է կատարվում իրականում և ինչպես դա հաշվի առնել գործնական քայլերում։ |