«Հայաստանում մի շերտ կա, որին թվում է՝ ես մարդ եմ, որը մարդկանց չի ներում։ Վրեժխնդրությամբ ապրելով՝ առաջ չես նայի, այն միշտ կապված է հետ նայելու հետ»,- այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Եթե ֆիքսվում ես վրեժխնդրության վրա, ուրեմն դու պրոբլեմ ունես։ Այդ դեպքում դու պետք է որևէ հանրային գործով չզբաղվես, ապագայի մասին չմտածես և կենտրոնանաս անցյալում քեզ վատություն արած կամ դավաճանած մարդկանց հետ հաշիվներ մաքրելու վրա»,- նշել է նա։
«Վրեժխնդրությունը լավ բան չէ հատկապես երկրի առաջին դեմքի համար, մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանին, որի ամբողջ կյանքի նպատակը վրեժխնդրությունն է»,- ընդգծել է Քոչարյանը։
Նշենք, որ հանդիպման ամբողջական տեսագրությունը կհրապարակվի այսօր։


