Այսօրվա ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշագրավ հայտարարություն արեց. «Ես տեսնում էի, որ արտաքին ուժեր կան, ովքեր դրդում են էթնիկ զտումները կազմակերպող հիմնական ուժին և աջակցում, որ Լեռնային Ղարաբաղի հայերը րոպե առաջ դուրս գան: Ինչի՞ համար, որովհետև նրանք հայտարարել էին ՀՀ-ում իշխանափոխության մեկնարկը և տեսնում էին, որ ՀՀ-ում իրենց ռեսուրսները չեն հերիքում՝ հեղափոխություն անելու համար: Նրանց հարկավոր էր թեկուզ Ղարաբաղի գնով ռեսուրս բերել ՀՀ, որպեսզի ՀՀ-ում իշխանափոխություն տեղի ունենա»: |
Թարմացված․ Այսօրվա ասուլիսի ժամանակ վարչապետ Փաշինյանը նշել է, որ 1996-ից Ղարաբաղի հարց գոյություն չի ունեցել. «Էնքան ասել են՝ Ղարաբաղի հարց, Ղարաբաղի հարց, կարմիր գիծ ա, կապույտ գիծ ա, կանաչ գիծ ա, որ չենք հասկացել՝ իրականում էդ հարցը լուծված ա, ՀՀ-ն են ուզում լուծարեն, ծնկի բերեն՝ բարեկամական կենացների ներքո: Դրա ապացույցը 2022-ի սեպտեմբերն ա.... Ես էս խոսակցությունը պետք ա 2019-ին ունենայի, չնայած եթե 2019-ին ունենայի, հետագա իրադարձությունները կբացատրվեին՝ ա՛յ դու անխոհեմ խոսացիր, դրա համար տենց էլ եղավ: Երևի ճիշտը դա էր, գալ, ասել՝ ժողովո՛ւրդ, Ղարաբաղի հարց չկա, եթե ուզում ենք որևէ արդյունք ունենալ, պետք ա ընդունենք, վերադառնանք 96-ի Լիսաբոնի խոսույթին, ասենք՝ մեր նշաձողը ԼՂ ինքնավար կարգավիճակն ա՝ Ադրբեջանի կազմում: Բայց ո՞ւմ լեզուն կպտտվեր՝ տենց բան ասեր, թեպետ, օբյեկտիվորեն, պետական գործիչը պետք ա, գար ասեր»,- հավելել է Փաշինյանը: |