▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլ Փաշինյանը կրթությանն այնպես է վերաբերվում, ինչպես կազինոներին»․ Լևոն Զուրաբյան

«Սա մակերեսային գիտելիքներ ունեցող մարդկանց իշխանություն է, չունեն կրթական ցենզ»,- լրագրողների հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը կրթությունը դիտարկում է որպես մի ոլորտ, որը պետք է իզոլացնել, բուհական բոլոր հաստատությունները տեղափոխել և փակել ակադեմիական քաղաքում։

«Եթե ստեղծեր ակադեմիական քաղաք, բայց արգելք չդրվեր այլ տեղերում համալսարանների գործունեությանը, նորմալ կհամարեինք։ Բայց երբ կարանտին է հայտարարում կրթության նկատմամբ, այսինքն՝ արգելում է այլ տեղերում բուհերի գործունեությունը, դա նշանակում է, որ կրթությանն այնպես է վերաբերվում, ինչպես կազինոներին»։

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ հնարավոր չի լինում ստիպել Կառավարությանը հրաժարական տալ, նշեց․ «Թե ինչու այս մակերեսային իշխանությանը չենք կարողանում հեռացնել, դա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ 2021 թվականի ընտրություններից հետո ձևավորվել է մի խորհրդարանական ընդդիմություն, որը, կոպիտ ասած, ժողովրդի աչքի լույսը չէ, և ժողովրդը մտածում է՝ եթե Փաշինյանին հեռացնենք, միգուցե նախկին իշխանությունները կվերադառնան։ Սա լուրջ խոչընդոտ է դարձել արդյունավետ քաղաքական գործունեության համար»։

Քաղաքական գործիչը հավելեց, որ անհրաժեշտ է նոր ռազմավարություն․ «Պետք է միավորել երկրի բոլոր իրատեսական, ռացիոնալ, չվարկաբեկված ուժերին և ձևավորել մի բևեռ՝ ստեղծել ժողովրդի համար ընդունելի քաղաքական շարժում, որն այլընտրանք կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Վստահ եմ, որ այս դեպքում մեզ կհաջողվի արմատապես փոխել իրավիճակը երկրում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее