▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներողություն, որ չեմ արել առավելագույնը, որ այսպիսի չեկիստական արոտավայրում չապրեն

ՀՀ ԱԱԾ-ն հոկտեմբերին «ՍիվիլՆեթին» մերժել է տրամադրել Մոսկվայի թեմի առաջնորդ Եզրաս Ներսիսյանի՝ գործակալ լինելու մասով տեղեկություն՝ պատճառաբանելով պետական և անձնական գաղտնիքով

Դեկտեմբերին ԱԱԾ-ն նույն տեղեկությունը տրամադրել է իշխանամերձ civic.am-ին

«Թե ինչպես պաշտպանված անձնական տվյալը դարձավ բաց տեղեկատվություն՝ հայտնի չէ»,–գրում է «ՍիվիլՆեթը»։

ՔՊ–ին պատկանող civic.am-ն այսօր հրապարակել է ԱԱԾ–ից ստացած փաստաթղթեր, որոնցով, իրենց պնդմամբ, իբր հաստատվում է, որ Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ) հետ։

Գոռ Մադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ամիսներ առաջ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Եզրաս Ներսիսյանը ԿԳԲ գործակալ է, հղում էր արել իրենց կուսակցական լրատվամիջոցին: ԱԱԾ-ն «ՍիվիլՆեթ»-ին մերժել էր Եզրաս Ներսիսյանի՝ գործակալ լինելու մասով տեղեկություն տրամադրել՝ պատճառաբանելով պետական և անձնական գաղտնիքով: Այսօր ԱԱԾ-ն նույն տեղեկությունը տրամադրել է իշխանության civic.am-ին: Ինչպե՞ս պաշտպանված անձնական տվյալն ու պետական գաղտնիքը դարձավ հասանելի` հայտնի չէ: Ավելին, եթե Գարեգին Բ-ն ժամանակին հանձնվեր ու ենթարկվեր Փաշինյանին այս թղթերը չէին գաղտնազերծվի, քանի որ դրանք գաղտանզերծվում են ոչ թե հանրային ու պետական շահի, այլ քաղաքական նպատակահարմարության ու հակառակորդների հեղինակազրկման համար: Եթե այդ գաղտնազերծումն այդքան կարեւոր էր, ինչո՞ւ չի արվել 7 տարի իրենց իշխանության գալու օրից եւ արվում էր միայն հիմա, բացառապես քաղաքական պայքարի ծիրում ու նպատակներով:

Ինչո՞ւ է իշխանությունը ԱԱԾ-ն օգտագործում իր քաղաքական հակառակորդների դեմ, արդյոք այլ հավաքագրված հոգեւորականների մասին տեղեկություններ ունեն եւ ինչու չի հրապարակվում: Ինչ սկզբունքով են հենց ու միայն Եզրաս Ներսիսյանի տվյալները գաղտնազերծել, ինչպես կարելի է դրանք վալիդացնել, եթե արխիվները շարունակում են փակ մնալ, ինչպես եւ ինչու է ԱԱԾ արխիվը օգտագործվում իշխանության կողմից իր ներքաղաքական հակառակորդների դեմ, ինչ սկզբունքով են դրանք գաղտնազերծվել եւ ինչու հիմա, էլ ում վրա ունեն գործեր եւ երբ են գաղտնազերծելու: Արդյո՞ք նորմալ է ԱԱԾ գործիքայնացումը քաղաքական պայքարում, սրանք հարցեր են որոնք պետք է տա ժողովրդավարական երկիր ցանկացած, հատուկ ծառայություններից զերծ հանրային դաշտի համար:

Ինչեւէ, քանի որ խոսքիս տերն եմ ու չեմ հրաժարվում խոսքերիցս, քանի որ իմ խոսքն է ամենթանկ կապիտալը որ ունեն եւ քանի որ վերը նշված այս եւ այլ հարցեր իմ ընկեր Մայիսին հավանաբար չեն հուզում, իրեն հուզում է միայն որ ես ներողություն խնդրեմ Նիկոլից, որ կասկածել եմ նրա խոսքերին, այն խոսքերին որ ասվելու պահին եղել են անհիմն ու անապացույց: Ներողություն եմ խնդրում Մայիսից, որ անառկելիորեն չեմ հավատացել Փաշինյանի խոսքերին, ինչպես իրենց կողմնակիցներն ու կուսակիցները:

Ներողություն եմ խնդրում Փաշինյանից, որ չեմ ընդունում ու չեմ գնահատում այն չեկիստական գործիքակազմը, որով ինքը հաշվեհարդար է տեսնում իր քաղաքական հակառակորդների նկատմամբ եւ որոնցով պաշտպանում է իրենց գրպանի ճամբարափոխներին: Ներողություն եմ խնդրում չեկիստական բարքերն ու գործիքակազմը չընդունելու համար: Ներողություն եմ խնդրում, որ ադեկվատ, բաց ու թափանցիկ հաշվետու պետության ակնկալիք ունեմ, ոչ թե չեկիստանի, որի հիմքը Փաշինյանի խոսքն է՝ որպես օրենք ու իրավունք: Որտեղ չկան պարզ ու հասկանալի ընթացակարգեր, խաղի կանոններ, օրենքի ու իրավունքի կամայականության դեմ պայքար: Ներողություն եմ խնդրում ընկերներից, որ չեմ արել առավելագույնը, որ այսպիսի չեկիստական #արոտավայր ում չապրեն:

#նախընտրական2026»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее