▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներկա պահին «Թել-Սել» համակարգը լիարժեք գործում է․ հայտարարություն

«Թել-Սել» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում նշված է․

«Հարգելի քաղաքացիներ,

Հաշվի առնելով վերջին օրերին Telcell Wallet-ի հետ կապված որոշ գործարքների ձգձգումը կամ չեղարկումը՝ տեղեկացնում ենք, որ նման խափանումները պայմանավորված են համակարգի գերծանրաբեռնված լինելու, բազմաթիվ հաճախորդների կողմից «Թել-Սել» ընկերության ծառայություններից օգտվելու հանգամանքով, ինչպես նաև որոշ  գործընկերների համակարգերի  խափանումներով։ 

Ներկա պահին Telcell համակարգը լիարժեք գործում է, և ամեն ինչ արվում է ընկերության ծառայությունների բնականոն աշխատանքն ապահովելու համար։ 

Ներողություն ենք խնդրում պատճառված անհարմարությունների համար։ 

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի որոշմամբ, նոյեմբերի 1-ից մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխումների և միասնական տոմսային համակարգի ներդրման համատեքստում հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ ավտոբուսներում և մայրաքաղաքի տարբեր վայրերում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее