Ամերիաբանկը Երևանում անցկացվող «ԴիջիԹեք Էքսպո 2024»-ի ֆինթեք գործընկերն է և ներկայանում է իր MyInvest ներդրումային հարթակով։ Այն միակ հարթակն է ՀՀ ներդրումային շուկայում, որի միջոցով հնարավոր է րոպեների ընթացքում օնլայն բացել բրոքերային հաշիվ և առանց բանկ այցելելու գործարքներ կատարել հայկական, ամերիկյան, եվրոպական և ասիական երկրների բորսաներում, ինչպես նաև արտաբորսայական շուկաներում։
«ԴիջիԹեքում ներկայացնում ենք MyInvest ներդրումային հարթակը, որում հասանելի են 30-ից ավելի շուկաների 30,000 հայկական և միջազգային արժեթղթեր, և հնարավոր է գնել ինչպես բաժնետոմսեր ու պարտատոմսեր, այնպես էլ՝ ETF-ներ ու եվրապարտատոմսեր։ Բանկի հաճախորդներին շատ հարմար է MyInvest-ից օգտվել հենց MyAmeria հավելվածում, որովհետև իրենց շարժը բանկային և բրոքերային հաշիվների միջև բավականին ազատ է, և ոչ աշխատանքային ժամերին իրենք կարողանում են փոխանցումներ անել այդ հաշիվների միջև և առևտուր անել միջազգային շուկաների աշխատանքային ժամերին, որոնք Հայաստանում աշխատանքային ժամեր չեն»,- ասում է Ամերիաբանկի Առևտրային գործառնությունների դեպարտամենտի Արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանն ու ընդգծում նմանատիպ միջոցառումների կարևորությունը, քանի որ ներդրումների աշխարհով հետաքրքրվողների թիվն օրեցօր աճում է։
Նշենք, որ MyInvest հարթակի միջոցով տարբեր բիզնեսներ կամ ընկերություններ նաև հնարավորություն ունեն իրականացնելու պարտատոմսերի ու բաժնետոմսերի տեղաբաշխումներ` ներգրավելով նոր ֆինանսական միջոցներ իրենց բիզնեսի զարգացման համար։ MyInvest հարթակի միջոցով ՀՀ մի քանի խոշոր ընկերություններ արդեն իսկ իրականացրել են Digital IPO-ներ`տեղաբաշխելով և՛ բաժնետոմսեր, և՛ պարտատոմսեր:
Դիջիթեքի շրջանակում Ամերիաբանկը ոչ միայն ներկայացնում է MyInvest հարթակը, այլև ներդրումներով հետաքրքրվողների համար իր փորձառու մասնագետների օգնությամբ իրականացնում է մասնագիտական բազմաբնույթ խորհրդատվություն, ինչպես նաև օգնում կողմնորոշվել առաջին պորտֆելը կազմելու հարցում։
«Մեր նպատակն է կրթել մարդկանց, որպեսզի որևէ մեկը հետ չմնա ներդրումների այն մեծ հնարավորություններից, որոնք կան աշխարհում։ Մարդկանց մեծամասնությունը ներդրում ասելիս պատկերացնում է բարդ, անհասանելի գործընթաց, սակայն իրականում այդպես չէ։ Ցանկացած մարդ` անկախ խնայողությունների մեծությունից, ճիշտ կառավարելով դրանք, կարող է սկսել ներդրումներ անել։ MyInvest-ն այս առումով շատ հարմար հարթակ է, քանի որ հնարավորություն է տալիս գործարքներ իրականացնել թե՛ հայկական, թե՛ արտասահմանյան շուկաներում» ,- ասում է Ամերիաբանկի բրոքերային ծառայության ղեկավար Արտուշ Ենգիբարյանը։
Ամերիաբանկը Digitec-ում բացահայտում է լավ ներդրող դառնալու համար անհրաժեշտ հատկանիշները՝ հեռատես, համբերատար, հավասարակշռված, խելացի, համարձակ և հաջողակ, և սա անում է փորձությունների միջոցով՝ 6 փորձություն՝ գոլֆից մինչև VR ակնոց։ Բոլոր փորձությունները հաջողությամբ անցնելու պարագայում ԴիջիԹեքի այցելուները հնարավորություն ունեն անվճար բացելու բրոքերային հաշիվ և ստանալու իրենց առաջին բաժնետոմսը նվեր։
Ներդրումների աշխարհն էլ ավելի խորությամբ բացահայտել ցանկացողների համար ԴիջիԹեքի շրջանակում այս տարի առաջին անգամ կայացել է նաև Digi/Invest համաժողովը, որի առանցքում թվայնացման, ներդրումների ու ֆինանսական գրագիտության բարձրացման թեմաներն են: Ամերիաբանկի Առևտրային գործառնությունների դեպարտամենտի Արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը մասնակցել է «Թվային ներդրումների ապագան. նոր գործիքներ և հնարավորություններ ՀՀ ֆինանսական շուկայում» խորագրով պանելային քննարկմանը: