«Ես միշտ ուրախանում էի, որ Ադրբեջանում Էլչիբեյ են ունեցել, էնտեղ (Վրաստանում-խմբ․) Գամսախուրդիա են ունեցել, կոռումպացված Շևարդնաձե են ունեցել, դրսի դրածո, խամաճիկ և կիսախելագար Սաակաշվիլի են ունեցել, բայց մենք չենք ունեցել»։ Այսպիսի տեսակետ հայտնեց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը 5-րդ ալիքի եթերում։ Նրա խոսքով, Հայստանում նախկին ղեկավարներին քննադատել են և արդարացի են քննադատել, բայց «թուրք» կամ «գիժ» պիտակը չեն ունեցել իրենցից ոչ մեկը։ Թևանյանի կանխատեսմամբ, 2025 թվականը լինելու է նախընտրական տարի, հերթական թե արտահերթ՝ դա պրոցեսը ցույց կտա, բայց ամբողջ տարին կանցնի հետևյալ կարգախոսով՝ «Չաշխատեցիր ամռանը, ասա՝ ինչն էր պատճառը»։ «Ովքեր հավակնություն ունեն փոխել այս իրավիճակը, իրենք պետք է ամբողջ 2025 թվականին աշխատեն»,- ասաց քաղաքագետը։ |
«Նախկին ղեկավարներից ոչ մեկը «թուրք» կամ «գիժ» պիտակը չի ունեցել»․ Անդրանիկ Թևանյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet